Հրդեհ` ՌԴ օդադեսանտային զորքերի հոսպիտալում. ավելի քան 50 մարդ տարհանվել է (տեսանյութ)
ԱշխարհՏուլայում հրշեջները շարունակում են մարել ռազմական հոսպիտալի շենքում բռնկված հրդեհը։ Ինչպես երեւում է դեպքի վայրից կադրերում, կրակը պատել է շենքի ողջ երրորդ հարկը։ Վերջին հարկի պատուհաններից և տանիքից ծուխ ու կրակ է թափվում։ Հրդեհի ժամանակ տանիքի մի մասը փլուզվել է։
Euromedia24.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցից, որտեղ բուժվում էին ժամկետային զինծառայողները, տարհանվել է ավելի քան 50 մարդ։ Նրանք տեղավորվել են այլ հաստատություններում։ Հրշեջ-փրկարարները փակել են հարակից Սոյուզնայա փողոցը, ինչպես նաև ավելի մեծ Սովետսկայա փողոցը, որը ծառայում է որպես երթուղի դեպի քաղաքի մեկ այլ հատված։
Տեղեկություններ կան նաև, որ զինծառայողների հետ տարհանե են նաև անձնակազմին, այս պահին զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)