Բայդենը կոչ է արել Թրամփին թույլ չտալ ԻՊ-ի վերածնունդը Սիրիայում
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկյան հաջորդ վարչակազմին կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը Սիրիայում Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո և ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա։
«Հաջորդ վարչակազմը պետք է ապահովի, որ Ասադի տապալումը չհանգեցնի ԻՊ-ի վերածնմանը Սիրիայում և տարածաշրջանում, և հաստատակամ լինի մեր հավատարմության մեջ, որ Ամերիկան երբեք և երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Բայդենն իր վերջին արտաքին քաղաքական ելույթում:
Նախագահն ընդգծել է, որ իր թիմը ստեղծել է դիվանագիտական և աշխարհաքաղաքական հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն Մերձավոր Արևելքում կայունությունն ամրապնդելու, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը դադարեցնելու և Ուկրաինայի համար արդար խաղաղություն ապահովելու համար։