Հարավային Կորեայի նախագահը գիշերել է 10 մետրանոց մեկուսարանում
ԱշխարհՀունվարի 16-ի գիշերը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը պահվել է 10 մետրանոց սենյակում, որը նախատեսված է կասկածյալների համար, ովքեր սպասում էին իրենց կալանքը երկարացնելու մասին որոշմանը։ Այս մասին հայտնում է MBC հեռուստաալիքը։
Յուն Սեոկ Յոլը հունվարի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տեղափոխվել է Սեուլի նախնական կալանքի կենտրոն: Նախագահը պահվում էր մյուս կալանավորներից առանձին, ուստի, ինչպես նշում է հեռուստաալիքը, այն փաստացի եղել է մեկուսարան։ Սենյակում եղել է գրասեղան, առանձին զուգարան, անկողնային պարագաներ և հեռուստացույց:
Ըստ YTN-ի՝ Յուն Սեոկ Յոլը մնացել է սովորական հագուստով, իսկ տարածքը գտնվել է 24-ժամյա տեսահսկման տակ։ Նախաճաշը ներառել է հացահատիկ, կաթ, եփած ձու և ընդեեն:
«Հայտնի չէ՝ նա կերե՞լ է այն, թե ոչ»,-գրում է պարբերականը։