ԱՄՆ պետքարտուղարը 5 երկիր կայցելի
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտոնական այցերով կմեկնի Լատինական Ամերիկայի հինգ երկիր՝ տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցությունը վերականգնելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ռուբիոն փետրվարի 1-6-ը կայցելի Պանամա, Էլ Սալվադոր, Կոստա Ռիկա, Գվատեմալա և Դոմինիկյան Հանրապետություն: Պետքարտուղարը կհանդիպի այդ երկրներից յուրաքանչյուրի ղեկավարների հետ։
Ըստ Guardian-ի՝ Ռուբիոն մտադիր է խոսել անօրինական միգրանտների հոսքի սահմանափակման, տարածաշրջանում Չինաստանի ազդեցության զսպման մասին, ինչպես նաև կքննարկի Պանամայի ջրանցքի վերահսկողության հետ կապված հարցեր։
Ինքը՝ Ռուբիոն, The Washington Post-ի հոդվածում պատահական չի անվանել Լատինական Ամերիկայի ընտրությունն իր առաջին արտասահմանյան ուղևորության համար՝ նշելով, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վաղուց կենտրոնացած է այլ տարածաշրջանների վրա, ինչի հետևանքով՝ բազմաթիվ խնդիրներ են առաջացել Լատինական Ամերիկայում՝ ամերիկյան տարածաշրջան, որում լուծումներ են պահանջում։
