Մոսկվայում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով կալանավորել է Արթուր Գալստյանը
Հասարակություն
Մոսկվայի Մեշչանսկի դատարանը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով մեկ ամիս 28 օրով կալանավորել է «Ռուսնանո»-ի ֆինանսների գծով գործադիր տնօրեն Արթուր Գալստյանը։
Բերման են ենթարկվել նաև կորպորացիայի գործադիր տնօրեն Բորիս Պոդոլսկին և հաշվապահական բաժնի տնօրեն Մարինա Կասենկովան։
Նրանց մեղադրանք է առաջադրվել լիազորությունների չարաշահման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ (ՌԴ ՔՕ 285-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Աղբյուր` 24news.am
