Դիզվառելիքով «GAZ 53» բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. Shamshyan
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում «GAZ 53» մակնիշի դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ խոշորացված համայնքի Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհյատ հանգամանքներում բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել «Հյուսիս-հարավ» նոր կառուցվո ճանապարհի այդ հատվածում աշխատանքներ կատարող ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները պարզել են վարորդի ինքնությունը: Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
