Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

«Իմացիր, որ տաղանդը չի մեռնում». Սիրանույշ

Գիտություն և Մշակույթ

Մի օր Սիրանույշը իր բարեկամուհու՝ Արմենուհի Շամլյանի հետ ելնելով շրջագայության՝ հասնում է եգիպտական բուրգերի ստորոտը: Բուրգերը դերասանուհու մեջ արթնացնում են թանկագին հիշողություններ՝ կապված անցյալում կատարած իր այցելությունների հետ:

Նստած բուրգերի դիմաց՝ սրճարանի կանաչ սեղանի մոտ, դերասանուհին պատմում է, խոսում, ասում գիտեցածը, կարդացածը, տեսածը: Շամլյանն ասում է, թե ինքը հիացած լսում էր դերասանուհուն, միաժամանակ մի խորին ցավ զգում, որ կահիրեաբնակ հայ նոր սերունդը չի շփվում Սիրանույշի հետ, չի կամենում օգտվել նրա շնորհներից: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ խուսափել են, երես դարձրել՝ համարելով, որ նրա հետ անցկացրած պահերը ժամանակի կուրուստ են:

«Նա մեղեդիի հնագույն իր քաղցրիկ ձայնով պատմում էր ինձ,- ասում է Շամլյանը,-որ սրանից շատ տարիներ առաջ էլի եղել էր նույն տեղում… «Զիս թռցնում էին, մասնավոր ձիաքարշ կառքերով մինչև բուրգերի ստորոտը, ճանապարհին ինձ ընկերանում էին երիտասարդներ, հարուստներ և պատմաբաններ, որոնք ծանոթացնում էին զիս բուրգերի և փարավոնների հիասքանչ պատմությունը՝ սկսած սֆինքսից մինչև Նոպոլեոնը»:

Սիրանույշը ծխում էր և ձգում էր բերնով ծուխերը դեպի վեր և իր ծխամորճը բարձրացնելով դեպի բուրգերը՝ նա շարունակեց իր ձայնի հմայիչ հնչյունովը.

– Աղվորի՛կս, դու զիս շատ խնդրեցիր, որ բարձրանանք դեպի բուրգերի ստորոտը, բայց ես չի համարձակվեցի մագլցել սույն զառիվերը. իսկ դիտիր իմ ծխամորճի ծուխերը, ինչպե՜ս են բարձրանում նրանք դեպի գագաթ. Նրանք հիշեցնում են զիս այն փառքի գագաթնակետը, որու ես հասա մի ժամանակ: Էն ժամանակ շատ–շատերը վիճում էին, թե որո՞ւ թևերի վրա կռթնած ես պիտի ցանկանայի բարձրանալ բուրգերն ի վեր: Նրանք իմ շուրջը պտտվում էին, ինչպես մեր գլուխների շուրջ կլոր–կլոր ման են գալիս իմ ծուխերը ծխամորճից: Իմ քղանցքները գետին չէին քսվում, և շատ կիներ նախանձում էին ինձի, իմ շուրջս գտնված: Բայց ես անտարբեր ամենքի դեմ՝ բարձրանում էի, ուր որ ուզում էր իմ ցանկությունը–բուրգերի գագաթը կամ փառքի գագաթները:

Սիրանույշը հանկարծ ոտքի կանգնեց և ինծի դառնալով՝ գոռաց.

– Ինծի միշտ ասում էիր՝ քո փառքի անցյալի մասին խոսիր. ես խուսափում էի քեզ պատմել, որովհետև դու չգիտես, թե ինչե՜ր կան թաքնված իմ սրտումը:

Ես շշմած գամվել էի իմ աթոռին, ուզում էի գետին ընկնել՝ սույն հարվածական պոռթկումից վախեցած: Նա շատ հուզիչ էր սույն դիրքում, կարծես բեմի վրա էր խոսում՝ անկեղծությամբ ու զայրույթով: Իմ մոլորված և զարհուրած ականջներս գոնե երկու անգամ լսեցին, որ նա կրկնում էր.

– Իմացիր, իմացիր, որ տաղանդը չի մեռնում:

Ես հազիվ համարձակվեցի նրան ասել. 

-Բավ է, տիկին Սիրանույշ, խնդրում եմ, մի հուզվեք,- երբ որ մեզ սպասարկող արաբը և մի ուրիշ սպասարկող շրջապատել էին զիս: Նրանք կարեկցող ձայնով խնդրում էին ինձ արաբերեն, որ չբարկացնեմ մեծ տիկինին: Նրանք կարծում էին, որ ես զայրացրել եմ մեծ նրան: Սպասարկողներին հանգստացրի: Սույն րոպեին ուրիշ բացատրություն չգտա նրանց բավարարելու համար և ըսի.

– Նա մեր Սառա Բեռնարն է, նա մեր Ում Գլացումն է (եգիպտացի համբավավոր երգչուհի) և արտասանության փորձ է անում, իր դերը սերտում է:

Իրավ ալ, Սիրանույշը անտարբեր էր իր շուրջը հարուցած շփոթության և հուզումին հանդեպ և ասում էր.

– Ես Սիրանույշ էի, Սիրանույշ, հասկանո՞ւմ եք… և իր աչքերից, և բիբերից բոցեր էին ժայթքում և իր ելևէջող ձայնը կրծքի խորքիցը բարձրանում էր և դողդողացնում էր ոչ միայն ձեռները, այլ կարծես նույնիսկ անշունչ իրերը և մթնոլորտը:

Սույն կացությունից փրկեցին մեզ էլի նույն սպասարկողները. նրանք ինքնաբերաբար բերեցին մեզ նորեն սուրճ և օշարակ՝ ավելցնելով, որ նրանց համեստ նվերն է սա մեր մեծ արտիստին՝ ի նշան իրենց հուզումին և հիացումին: Բայց մեկնելու ժամանակ մենք նրանց վարձատրեցինք այնուամենայնիվ, և Սիրանույշն ինձ թարգմանել տվեց նրանց, թե ինքը շատ զգացված է նրանց հյուրասիրությունից:

Սիրանույշ մերժեց նարինջի օշարակը, բայց հաճույքով ըմպեց թարմ սուրճի երկու փոքր գավաթները լիք և սրանով փոքր-ինչ հանգստացավ:
Առաջարկեցի, որ մեկնենք դեպի տուն, բայց նա հրաժարվեց և փափագեցավ մայրամուտը դիտել: Այդ իրիկնամուտը ինծի թվաց խորհրդավոր և վսեմ: Ես չէի ուզում խոսեցնել նրան: Բայց Սիրանույշ արդեն մեղմացել էր և ըսավ.

– Նայի՛ր, ի՜նչ գեղեցիկ է մայրամուտը, շուտով իմ մայրամուտս ալ պիտի սկսի … Բայց ոչ էստեղ, այլ ցանկանում եմ իմ թոռնիկիս կողքին»:

Ռուբեն Զարյանի «Սիրանույշ» գրքից
Նյութը՝ Ք Ա -ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված