Կարելի՞ է արդյոք գիշերը ձու ուտել․ սննդաբանի խորհուրդները
Այլ
Սննդաբան Ելենա Սոլոմատինան պատասխանել է հաճախ տրվող հարցին՝ կարելի՞ է արդյոք գիշերը ձու ուտել։
Մասնագետը պարզաբանել է, որ ձուն բավականին հարմար է երեկոյան ընթրիքի համար, հատկապես՝ խաշած վիճակում։
«Ձվի սպիտակուցը մարսողության համար ստանդարտ է: Այն ներծծվում է 97–98%-ով և մեծ էներգիա չի պահանջում մարսողության համար»,- բացատրել է Սոլոմատինան։
Ընթրիքին երկու խաշած սպիտակուց (ոչ ամբողջական ձու) ուտելը չի հանգեցնի ավելորդ կիլոգրամների, այլ հակառակը՝ կօգնի օրգանիզմին վերականգնվել։ Սպիտակուցը նպաստում է սոմատոտրոպ հորմոնի արտադրությանը, որն ակտիվորեն աշխատում է քնի ժամանակ՝ մարմնի «վերականգնման» ուղղությամբ:
«Սա կարևոր գործընթաց է, և ձվի սպիտակուցն օգնում է օրգանիզմին վերականգնման համար նյութեր չվերցնել սեփական պաշարներից»,- հավելել է նա։
