Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալի մարմինը. նոր մանրամասներ
Հասարակություն
Mediahub.am-ը գրում է․
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը:
Ըստ տարածված լուրերի՝ գեներալի մարմինը տանը մնացել է երեք օր:
MediaHub-ին ՆԳՆ-ից այլ մանրամասներ հայտնեցին: Ըստ այդմ, փետրվարի 9-ին, ժամը 00:25-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մուրացանի փողոցի շենքերից մեկն ու հայտնաբերել Տիգրան Բարսեղյանի դիակը:
MediaHub-ի տեղեկություններով՝ գեներալի որդին ապրում է արտերկրում և մի քանի օր նրան չի հաջողվել կապ հաստատել Բարսեղյանի հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
