Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

«Խոստովանություն». Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

…Ինձ համար բառերն այլևս դադարել են
բառարանային իմաստների նեղ ու անձուկ
կաղապարները կրելուց. նրանք ամենից
առաջ գույն են, լույս են, հավատ են, սեր են,
մկրտություն են… Ես ամեն օր, ամեն ակնթարթ
ճգնակյացի նման սնվում եմ նրանց պարգևած
խնկահոտով, լույսով, գույնով, շարժմամբ:

Մի բանում իմ բախտը բանել է. մանկությունս լիքն է եղել գաղտնիքներով: Երկու, թե երեք քաղաքակրթություն եկել-անցել է իմ մանկության միջով. ես ապրել եմ և՛ հին՝ հեթանոսական դարաշրջանում, և՛ քրիստոնեական հավատի ու սիրո շաղախում, և՛ քսաներորդ դարի երկրորդ կեսի այս անհավատ ու բոլշևիկյան օրերում: Այդ ամենը, յուրաքանչյուրը յուրովի, անջնջելի հետք է թողել կյանքիս ու հիշողությանս մեջ, և, եթե ուզում եք, հենց դրանից է հյուսված իմ բանաստեղծական աշխարհը. դա ապրեցնող գունդուկծիկ շաղախ է, թթխմոր է, որից մեկ առ մեկ թխում եմ իմ ստեղծագործության հացը հանապազօրյա:

Իսկ հիմա ժամանակն է իմ մանկության Լոռուց, Լոռվա սարերից ու մարդկանցից, որոնցից ծնունդ են առել, թել առ թել հյուսվել կյանքի ու աշխարհի մասին իմ նախնական տպավորությունները, փոքր-ինչ տեղափոխվել-գնալ Գյումրի քաղաք հասնել: Հիսունական թվականների այդ քաղաքը և գյումրեցի հայրս՝ Արամը, իմ Արամը՝ բարձրահասակ, թիկնեղ, և նույնքան բարձրահասակ ու թիկնեղ՝ մեր տան փառահեղ գրադարանը, որը Կիրովականում, ուր մենք հորս գյումրեցի լինելու պատճառով վարձով էինք ապրում, տնից տուն տեղափոխվելիս մեր ունեցած-չունեցած իրերի ամենածավալուն ու ամենածանր բաժինն էր կազմում: Հորս հրաշալի գրադարանը… Գրքերի վրա, առաջին էջում ձվաձև մի կնիք՝ «Արամ Մարտիրոսյանի գրադարան» վերտառությամբ: Աչքս բաց եմ արել այդ գրքերի մեջ, և պատանեկությանս տարիներին, շատ հաճախ լամպի լույսի տակ, որովհետև այն ժամանակ էլ հիմիկվա նման էր՝ մշտապես ինչ-որ բանի պակասն էր մեզ ուղեկցում. մեկ՝ նավթի, մեկ՝ հացի ու շաքարի, մեկ՝ յուղի … Տեր Աստված, ե՞րբ է վերջապես շտկվելու այս երկիրը, և շտկվելո՞ւ է երբևէ, գիշեր-ցերեկ կարդում էի, թերթում, անհագորեն կլանում ամեն բան, ինչ կար այդ գրքերում՝ հայ, ռուս և եվրոպական դասականներից մինչև… Ստալինի շքեղակազմ հատորները: Հորիցս՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արամ Մարտիրոսյանից եմ առաջին անգամ լսել Եղիշե Չարենցի անունը և առաջին անգամ իմացել, որ այս երկրում բազում ու բազմաթիվ արգելված բաների հետ կա նաև արգելված գրականություն, որ 1937-ին Րաֆֆի կարդալու համար քիչ է մնացել շատերի հետ աքսորեն նաև հորս … Հրաշքով էր պրծել աքսորվելուց. երևի այդ էր պատճառը, որ թողել էր հայրենի Գյումրին և եկել-բնակություն էր հաստատել նախ՝ Մեղրուտ գյուղում, որի դպրոցի տնօրենն էր երկար տարիներ, ապա՝ Կիրովականում: Հայրս՝ Արամը, իմ Արամ Մարտիրոսյանը … երբ նա կար իմ գլխին, ես ինձ աշխարհի չափ հարուստ էի զգում. դրամ չէր, չէ, իր կտակածը ինձ և Թամար ու Անահիտ քույրերիս, ոգի էր, գիր ու դպրության սեր էր, որովհետև ինքը զուտ ոգեղենիկ էր … Իմ առաջին, իսկական ու մեծ ուսուցիչը: Եվ, ուրեմն, հորս Գյումրին, որ դարձավ նաև իմ մանկության քաղաքը: Ինձ հաճախ են ասում, թե՝ դու քո «Մազե կամուրջ» վեպում այնպես ես նկարագրել միջնադարյան Անին, կարծես մի կյանք ապրել ես այնտեղ:

Այդպես է: Ես իսկապես ապրել եմ այնտեղ, որովհետև հիսունականների իմ տեսած Գյումրին հար և նման էր Անիին, Անիի ստույգ մանրակերտվածքն էր՝ շուկայի մոտ գտնվող բազմապիսի արհեստանոցներով, Յոթ Վերք և Աստվածածին եկեղեցիներով, միահարկ և երկհարկանի, սև տուֆից կառուցված տներով՝ տափակ, կավածածկ տանիքներով, դիմացը՝ փոքրիկ պարտեզ, ջրհոր, մարագ և թոնրատուն … Նույն Անին է, նույն Ղարսը, հայոց նույն քաղաքաշինությունը՝ հազար տարի առաջ և հետո՝ մի մազով անգամ չփոփոխված ու սրբագործված ավանդույթներով: Եվ նույն մարդիկ են, նույն բարքերը … Այդպես՝ քարգործ վարպետ Անուշավան պապիս նախնիները, ո՞վ գիտի, հազար տարի առաջ նույն տարազով, մուրճով, դուր ու ուրագով նույն կերպ հղկել ու մշակել են տուֆաքարը, շարել Անիի տների ու եկեղեցիների պատերը: Իմ հորեղբոր տղա Ռաֆիկը, որ ողնուծուծով գյումրեցի է, ինձ հաճախ նախատում ասում է. «Դու բուն գյումրեցի ես՝ Ճլվլիկենց Անուշավանի ու Սոլոյենց Ռիփի թոռը, ընչի՞ քեզի քոլեցի կհաշվես»: Քառասունամյակիս օրը Գրողների տանը` իմ բանաստեղծական երեկոյին, ես կատակով ասացի` երբ որ մեռնեմ, առնվազն երկու քաղաք իրար հետ կռիվ են անելու` իմ հայրենիքը համարվելու համար, մեկը ծննդավայրս է` Կիրովականը, մյուսը` իմ արմատների ծննդավայրը` Գյումրին: Եվ որովհետև դահլիճում հավաքված գրողները հանդուրժող չէին, չներեցին նաև իմ կատակը, ավելացրին-ասին` հենց որ դու մեռար, քեզ հետ միակ կռիվը անողը մոռացությունն է լինելու: Իսկապես որ, ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԸ: Բայց և այնպես` թող իմ կատակը մնա ի հիշատակ, ինչպես յուրաքանչյուր հոդաբաշխ խոսք երկրիս երեսին …

Արմեն Մարտիրոսյանի «Արգելված պտուղ» գրքից
Նյութը պատրաստեց` Ք.Ա.
(շարունակելի)

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված