Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

Հայ վանդալիզմ. Ալեքսանդր Շիրվանզադե

Գիտություն և Մշակույթ

Ալ. Շիրվանզադեն հայ ընթերցողին որպես տեսաբան վաղուց է հայտնի: Իր օրերում նա մշակութային և հասարակական շատ հարցեր է լուսաբանել ու կարևոր եզրահանգումներ արել: Առօրյա նամակներում ևս երևում է նրա տեսական մտքերը: Ստորև ներկայացնում ենք նրա «Նամակներ Մոսկվայից» մի փոքրիկ հատված, որտեղ իր և արվեստի այլ գործիչների մտահոգությունն ու զայրույթն է արտահայտում մի զարհուրելի երևույթի վերաբերյալ, որին ինքը, Մարտիրոս Սարյանը և այլոք «Հայ վանդալիզմ» անունն են տվել… Նամակը գրված է 1914 թվականին, Մոսկվայում, գրեթե հարյուր տարի առաջ և կարծես ոչինչ չի փոխվել, նույնն է և այսօր .... հայկական վանդալիզմը շարունակվում է նաև այսօր… Կարդացե՛ք և համոզվե՛ք:

-Խնդրում եմ ձեզ հինգշաբթի երեկո շնորհ բերել պ. Հովհաննես Գևորգյանի բնակարանը. Այնտեղ պիտի խոսենք հայ վանդալիզմի մասին, - դարձավ ինձ թատրոնում մի քանի օր առաջ մի պարոն, որի հետ ծանոթացրեց Ալ.Ծատուրյանը:

- Դա գունատ ու համակրելի դեմքով ու վերին աստիճանի համեստ ձևերով մի երիտասսրդ էր, որ մի ուրիշ երիտասարդի հետ թև-թևի տված զբոսնում էր թատրոնի ֆոյեում: Հայի վանդալիզմը ինձ ամենից շատ վշտացնող երևույթն է, ուստի ուրախությամբ ընդունեցի երիտասարդի հրավերը: Խոսենք, տեսնենք ինչ դուրս կգա դրանից:

Երիտասարդը հեռացավ:

- Ո՞վ է այդ պարոնը, - հարցրի ես Ծատուրյանին:

- Մարտիրոս Սարյան: Նկարիչ է:

- Տաղանդավո՞ր:

- Անկասկած: Արդեն բավական հայտնի է Մոսկվայում: «Аполон»
գեղարվեստական հանդեսի վերջին համարը գրեթե ամբողջովին նրա գործերին է նվիրված: Տրետյակովյան թանգարանը գնել է նրա նկարներից հինգը: Դա արդեն մի մեծ գնահատություն է հայ տաղանդի:

- Գնահատո՞ւմ են արդյոք հայերը:

- Որքան ինձ հայտնի է, առայժմ ոչ ոք, բացի Արսեն Բուդաղյանից:

- Ուրիշ ոչ ո՞ք:

- Հովսեփ Մանթաշյանը այս օրերս պատվիրեց իր պատկերը: Այժմ Սարյանը դրանով է զբաղված: «…» Սակայն դառնում եմ հայ վանդալիզմին, որ երեկ երեկո մեր մասնավոր ժողովի խորհրդածության նյութն էր: Խնդիրն այն էր, որ հին հայ արվեստները քանի գնում' այնքան ավելի ու ավելի գրավում են եվրոպական արվեստասերների և արվեստագետների ուշադրությունը: Այնինչ մենք հայերս տակավին թմրած ենք: Ոչ միայն այսքանը. մենք շարունակում ենք մեր հայրերի և պապերի տգետ վերաբերմունքը դեպի հայ անցյալ հանճարի սքանչելի արտադրությունները, գլխավորապես դեպի ճարտարապետությունը:

Մեր հիանալի վանքերը, պալատները, մատուռները, խաչքարերը, որոնցով այնքան սքանչանում են օտար ճամփորդները, թողնված են ճակատագրի հաճույքին: Եվ քայքայում ու խորտակում է նրանց, մի կողմից' ժամանակի կործանիչ ձեռքը, մյուս կողմից' մեր տգիտությունը, խելքի, զգացման ու ճաշակի բացակայությունը:

Սոսկալի երևույթ:

Մենք զարմանում ենք, որ մի գիտնական Մառ իր ժամանակն ու գիտությունը նվիրում է Անիի փլատակներին, և պատրաստ ենք աստվածացնել նրան: Ինչ աննման հերոսություն: մենք չգիտենք, որ Մառը չէ, որ մեզ պատիվ է անում իր ուշադրությամբ դեպի մեր անցյալի անսպառ գանձերը, այլ, ընդհակառակն, այդ գանձերն են, որ նյութ են հայթայթում նրան, բանալով նրա գիտնական հռչակի առջև իրանց մարգարտյա դռները:

Մենք այնքան կույր ենք, որ չենք էլ երևակայում, թե կգա ժամանակ, և այդ ժամանակը հեռու չէ, երբ հայ ճարտարապետությունը կդասվի եգիպտական, հունական, բյուզանդական, և գոթական ճարտարապետությունների շարքը և նրանց հավասար տեղը բռնե բոլոր արևելյան ազգերի արվեստների մեջ:

Մենք շարունակում ենք մեր վանդալիզմը: Մեր եկեղեցու ամենաժողովրդական պետը Էջմիածնի չգիտեմ ինչ հնության պատերի վրա շաղախով ծածկել է տալիս հայ նկարչի ստեղծագործությունը … «…»:

Մենք թույլ ենք տալիս Էջմիածնի վանքի վերանորոգումը հանձնել անձեռահաս մարդկանց, որոնք Թիֆլիսում նստած՝ այնտեղից են կարգադրություններ անում, գործը թողնելով տգետ արհեստավորներին:

Մենք թույլ ենք տալիս, որ կոպիտ գյուղացիները օտար արվեստասերներին այնքան հիացնող դարավոր շինություններից վայրենաբար պոկեն քարերը և գործ ածեն նրանց, իրանց ախոռատների վրա:

Մենք սոսկալի կեղտի և ապականության մեջ ենք պահում Սևանա կղզին, Հաղբատը, սանահինը, Հաղարծինը, որ այնքան սքանչելի հնություններ ունեն:

Մենք այնքան ողորմելի ենք մտքով ու զգացումով, որ մինչև այսօր չունենք Երվանդ Լալայանի ծանր աշխատանքով և օրինակելի համբերությամբ ժողոված լուսանկարների շքեղ հրատարակությունը. բայց որքան կխոնարհվեինք նույն Երվանդ Լալայանի առջև, եթե նա նույն աշխատանքը և նույն համբերությունը գործ դներ Բաքվի ապականության մեջ ոսկիներ դիզելու վրա և սրան ու նրան կողոպտելուց հետո գար և մի 100-200 ռուբլի շպրտեր ազգային նպատակով, որպեսզի այդպիսով թաքցնե մի կերպ իր անցյալի մեղքերը …
Եվ այլն, և այլն, և այլն…

Ալ.Շիրվանզադե «Երկերի լիակատար ժողովածու», հտ IX

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված