Նեղվում եմ, խփում են կրծքիս, ես գոհ եմ, իրենք են դժգոհ. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան
Բլոգոսֆերա
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Համո Սահյանի խոսքերը.
«Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ:
Համո Սահյան»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խուզարկություններ էին կատարվել Դիանա Գասպարյանի տանը` վերջինիս ամուսնու գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից հետո:

