Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱ Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ 

Հայաստանը նույնպես պետք է պնդի Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների մասին․ Վարդան Օսկանյան

Հրապարակումներ

«Հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլում Բաքուն Երևանից պահանջում է ընդունել նոր Սահմանադրություն, որում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ պահանջ չի լինի: Իրեն հարգող ՀՀ  ցանկացած կառավարության համապատասխան արձագանքը պետք է պարզ և վճռական կլինի.«Դա ձեր գործը չէ»․ «Երկու Սահմանադրությունների հեքիաթը» վերտառությամբ հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյանի հոդվածը՝ ստորև.

«Եվ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, պատրաստ է կատարել Բաքվի պահանջը, ապա փոխադարձության ոգով Հայաստանը նույնպես պետք է պնդի Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների  մասին։ Ահա, թե ինչու. Ադրբեջանի պահանջի տակ թաքնված է ակնհայտ հակասություն իր իսկ Սահմանադրության շրջանակում, ինչը մանրակրկիտ քննություն է պահանջում ոչ միայն իրավական անհամապատասխանության, այլև ապակայունացնող նախադեպի համար, որը կարող է ստեղծվել: 

Եթե ​​Ադրբեջանն իսկապես հանձնառու է ներկայիս իրողությունների և փոխադարձ ճանաչման վրա հիմնված ապագայի կառուցմանը, ապա պետք է նաև առերեսվի իր իսկ հիմնարար իրավական տեքստերում ամրագրված խնդրահարույց ժառանգությանը:

Պետության անկախության մասին Ադրբեջանի 1991 թվականի սահմանադրական ակտը դուրս է սոսկ ինքնիշխանության հռչակման սահմաններից: Այն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը բացահայտորեն ներկայացնում է որպես 1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության իրավահաջորդ՝ մերժելով խորհրդային քաղաքական և իրավական կարգի ամբողջությունը։ Այն պնդում է, որ Խորհրդային Միության կողմից Բաքվում իշխանության պարտադրումն անօրինական բռնակցում էր և մերժում է բոլոր պայմանագրերն ու ներքին խորհրդային օրենքները, որոնք հաջորդել են դրան: Այսպես վարվելով՝ Ադրբեջանը խորհրդանշականորեն և իրավաբանորեն անջատվում է խորհրդային ժամանակաշրջանից, ներառյալ հենց խորհրդային իրավական ակտերից, որոնք Լեռնային Ղարաբաղը փոխանցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին 1921 թվականին...

Ադրբեջանի կառավարությունը բազմիցս վերահաստատել է այս հաջորդականությունը, հատկապես առաջին հանրապետության 90-ամյակի կապակցությամբ 2008–2009 թթ. ազգային տոնակատարությունների ժամանակ։ Ուղերձը պարզ էր. Ադրբեջանը սոսկ հետխորհրդային պետություն չէ, այլ Խորհրդային Միությունից առաջ գոյություն ունեցած պետության վերածնված մարմնավորումը:

Այնուամենայնիվ, այս պատմական կեցվածքը զուգակցվում է մի անհարմար ճշմարտության հետ. 1918-1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ որոշված չէին: Առաջին հանրապետությունները ներգրավված էին զինված հակամարտություններում մի քանի շրջանների, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս ժամանակահատվածում այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը կայուն չէր և հաճախ որոշվում էր ռազմական ուժի, դիվանագիտության կամ արտաքին միջամտության միջոցով: Հետևաբար, 1918-1920 թվականների հանրապետության ժառանգության վկայակոչմամբ այսօր Լեռնային Ղարաբաղին հավակնելը նշանակում է վերադառնալ վիճելի և ոչ միանշանակ տարածքային պայմանավորվածությունների դարաշրջանին:

Բայց Ադրբեջանը չի կարող մերժել խորհրդային իրավական կարգը՝ հիմնվելով խորհրդային ժամանակների որոշումների վրա՝ արդարացնելու իր տարածքային պահանջները: Խորհրդային Կովկասյան բյուրոյի 1921 թվականի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը դրվեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության տակ, խորհրդային քաղաքական ակտ էր։ Ադրբեջանը, անվավեր ճանաչելով խորհրդային բոլոր իրավական և վարչական որոշումները, անվավեր է համարում նաև այս փոխանցումը։

Իրավական տրամաբանությունը, որը նա կիրառում է ԽՍՀՄ կազմավորման օրինականությունը ժխտելու համար, պետք է նաև կիրառելի լինի ներքին սահմանների վերաբերյալ ԽՍՀՄ-ի կայացրած որոշումների նկատմամբ, եթե Ադրբեջանը որոշի հանուն իր շահի խորհրդային օրենքներն ընտրողաբար «վերակենդանացնել»՝ խաթարելով իր իսկ սահմանադրական կարգի բուն համահունչությունը:

Այս անհամապատասխանությունն ավելի ցայտուն է դառնում Բաքվի՝ Հայաստանի սահմանադրական դրույթները վերանայելու և տարածքային ամբողջականության սկզբունքին համապատասխանեցնելու պահանջների համատեքստում: Եթե ​​Հայաստանից ակնկալվում է վերացնել որևէ երկիմաստություն՝ կապված Ադրբեջանի սահմանների ճանաչման հետ, ապա Ադրբեջանը պետք է հավասարապես պատրաստակամություն դրսևորի՝ ապահովելու, որ իր Սահմանադրությունն այլևս հիմնված չլինի այդ նույն սահմաններին նախորդող և հակասող իրավական ինքնության վրա։ Սահմանադրական կարգը, որը միաժամանակ հիմնվում է անորոշ սահմաններով հանրապետության ժառանգության վրա և ժխտում ժամանակակից սահմանները հաստատող իրավական կառուցվածքը, չի  կարող   պահանջել հստակություն և վերջնականություն իր հարևաններից:

Եթե ​​Ադրբեջանն իսկապես ցանկանում է շրջել մեկդարյա հակամարտությունների էջը և կառուցել կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է նախ ինքն իրեն նայի և համոզվի, որ իր սահմանադրական խոսույթը չի հավերժացնում իրրեդենտիստկան ​​երկիմաստությունը: Սա կպահանջի վերականգնել Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումը, վերադարձնել օկուպացված հայկական տարածքները և պաշտոնապես հրաժարվել Հայաստանի դեմ տարածքային պահանջներից։ Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել թաղել անցյալը՝ միևնույն ժամանակ ինքը կառչած մնալով պատմության այն տարբերակից, որը խաթարում է ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակը։ Ի վերջո, խաղաղությունը կառուցված է ոչ միայն սահմանադրությունների և պայմանագրերի, այլ նաև մտավոր և իրավական ազնվության վրա․ մի բան, որը պետք է սկսել հենց քո երկրից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համար
Ամենադիտված