Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային ինտեգրել Եվրամիությանը․ Հունգարիայի ԱԳ նախարար
Աշխարհ
Եվրահանձնաժողովը առաջարկել է ամբողջությամբ տնտեսապես ինտեգրել Ուկրաինային Եվրամիությանը՝ չսպասելով նրա անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է РИА Новости-ն։
«Եվրահանձնակատարը ցնցող առաջարկ է արել՝ իրականացնել Ուկրաինայի ամբողջական տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին ընդհանուր շուկայում՝ նույնիսկ նախքան ԵՄ-ին անդամակցելը»,- ասել է նախարարը։
