Շատ եք «բանկա-բութուլկից» խոսում, նայե՛ք, ամիսներ առաջվա նկարներ են․ Գեղամ Մանուկյան
Քաղաքական
Այսօր այս դահլիճում նստած մարդը Ադրբեջանի պահանջով հողին հանձնեց ձեր հայրիկի՝ իմ կողմից հարգված Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Անկախության հռչակագիրը»։ Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։
«Փաշինյանի թեզը հետևյալն է՝ ոչ ոք իր տեղում չէ։ Սանտեխնիկն իր տեղում չի, վարորդն իր տեղում չի, ուսուցիչն իր տեղում չի, բա խի պետք է ինքը տեղում լինի»,– ասաց նա։
Շարունակելով խոսել Կառավարության բացթողումների մասին՝ Մանուկյանը դիրքերում արված լուսանկարներ ցույց տվեց. «Իշխանական պատգամավորները շատ են բանկա-բութուլկից խոսում, սա մի քանի ամիս առաջ դիրքերում եմ նկարել, նայե՛ք»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)