Սամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք» Ադրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումը Սպերցյանի հաջող մեկնարկը «Ալ Ահլիում»․ Կրասնոդարի մարզիչը կանխատեսում է փայլուն շարունակություն Աշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը (տեսանյութ) Ռուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ Կարապետյան Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելու Ի՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ Պարզաբանում է «Երևան ավտոբուսը» #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է.Պեսկովը՝ Ուկրաինային Դատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել. փաստաբան ՀՀ դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համագործակցության պայմանավորվածություն են ստորագրել Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկում են ունեցել 

Մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը. Միրզոյան (տեսանյութ)

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: 

Լրագրող․ Արդյո՞ք Դուք գտնում եք, որ Ադրբեջանի պահանջները, ոչ միայն ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխությունների, կամ ԵԱՀԿ առաքելության, կամ նույնիսկ ԵՄ մոնիթորինգային առաքելության վերաբերյալ, չնայած որքանով, որ ես հասկանում եմ ձեր մեկնաբանություններից, այս պահանջներից շատերն արդեն հասցեագրված են խաղաղության պայմանագրի շրջանակներում, Դուք գտնո՞ւմ եք, որ դրանք արվում են բարի մտադրություններով, թե՞ կարծում եք, որ Ադրբեջանն ունի ավելի լայն պատկերացում կամ օրակարգ այստեղ։ Քանի որ, որքանով ինձ հայտնի է, դուք պետք է հանդես գայիք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, սակայն դա տեղի չունեցավ։ Ավելին, ադրբեջանական կողմը միակողմանիորեն հանդես եկավ հայտարարությամբ՝ ձեզնից առաջ, և այնուհետև ներկայացրեց այդ պահանջները։ Եվ թվում է, թե, չնայած այն հանգամանքին, որ այս Նախաբանի շուրջ քննարկումները շարունակվում են արդեն որոշ ժամանակ, և երկու կողմերն էլ փորձում են գտնել լուծում, հարցը դեռ մնում է կախված պայմանագրի ճակատագրի վրա։ Իհարկե, իմ հարցը որոշ չափով ուշացած է, և ես այժմ փորձում եմ ավելի խորությամբ հասկանալ գործընթացը, բայց ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր է, որ այն հանգեցնի սրացման։ Իհարկե, հույս ունեմ՝ ոչ, սակայն հետաքրքիր է՝ ո՞ր ուղղությամբ է դա ընթանում։ 

Արարատ Միրզոյան. Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Մանրամասների անդրադառնալով՝ մասնավորապես Եվրոպական դիտորդական առաքելության վերաբերյալ, հարկ է նշել, որ առաքելության մանդատը հիմնականում ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, ինչպես նաև սահմանի երկայնքով կայունության ապահովմանը։ Եվ հենց որ խաղաղության պայմանագիրը կնքվի և ուժի մեջ մտնի, նման առաքելության անհրաժեշտություն  այլևս չի լինի։

Հենց որ սահմանի երկայնքով կայունություն հաստատվի, դա նշանակում է, որ մանդատը՝ առաքելությունն, ավարտված է, և այլևս որևէ հավելյալ ներգրավվածություն անհրաժեշտ չի լինի։ Սակայն, ընդհանրապես, կարծում եմ՝ հիմնական խնդիրը հենց Ձեր հարցում է։ Ոչ թե Սահմանադրությունը, ոչ թե Մինսկի խումբը, ոչ էլ որևէ այլ բան։ Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Կարգավորման գործընթացում կան նաև այլ ուղղություններ։ Մենք ներկայացրել ենք մի շարք առաջարկներ՝ հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, այդ թվում՝ փոխադարձ վերիֆիկացիայի և սպառազինությունների վերահսկման ուղղություններով։ Դրանք եղել են հիմնավորված և իրատեսական առաջարկներ։ Սակայն, ցավոք, որևէ կառուցողական արձագանք չենք ստացել։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ և իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։ Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի։

Օրինակ՝ եթե դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի՝ նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա և այլն։ Այս առումով կարելի է ասել, որ Ձեր հարցի մեջ կա նաև պատասխանը։ Երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները:

Լրագրող․ Ձեր մեկնաբանություններից հասկանալի է, որ Ադրբեջանը դեռևս վերջնական պատասխան չի տվել հետագա հանդիպումների վերաբերյալ՝ թե որտեղ և ինչպես է նախատեսվում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ճի՞շտ է։

Արարատ Միրզոյան․ Այո, այդ հարցով որևէ նորություն չկա։ Նրանք ասում են, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ իրենք չեն պատրաստվում քննարկել այդ հարցը, քանի դեռ այս կամ այն պահանջը չի կատարվել, նախ՝ առաջինը, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը և այդպես շարունակ։ Սա է իրականությունը, բայց մենք շարունակում ենք շփումները նրանց հետ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտին. Ռուսաստանի դեմ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվելՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Տուսկը հայտարարել է Լեհաստանի ցանկության մասին՝ ստեղծել սեփական Starlink-ի անալոգըՍամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք»Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել Բելառուսին հասանելիք միլիոնավոր դոլարներըԱդրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումըՊուտինը և Մոդին բանակցություններ են վարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներումՏեխասի դատարանը մեղադրել է TikTok-ին երեխաների անվտանգության գործառույթի վերաբերյալ օգտատերերին մոլորեցնելու մեջՍպերցյանի հաջող մեկնարկը «Ալ Ահլիում»․ Կրասնոդարի մարզիչը կանխատեսում է փայլուն շարունակությունԱՄՆ կոնգրեսականը պատմել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ իր ընկերության մասինԱշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը (տեսանյութ) Կիմ Չեն Ընի որոշումից հետո Հյուսիսային Կորեայում «զվարճանքի բում» է սկսվելՌուսական սարքը չինական «Չանյե-7» կայանի վրա կուսումնասիրի լուսնային վտանգավոր փոշու շարժըՌուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ ԿարապետյանՓաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելուԱՄՆ կոնգրեսականը ՌԴ դեսպանին անվանել է իր լավ ընկերը«Ռեալի» երկրպագուները հակահրեական և հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել Չեմպիոնների լիգայի խաղից առաջԲուդանովը Բալթյան երկրներին անսովոր առաջարկ է արելՀայտնի են դարձել Գազայում Կադիրովի որդու հումանիտար գործունեության մանրամասներըԻ՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ Պարզաբանում է «Երևան ավտոբուսը» Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասինՄերցի դեմ դատական հայց է ներկայացվել «էթնիկ զտումների» մասին խոսքերի պատճառովՆԱՏՕ-ի երկիրը մեծացրել է ռուսական գազի ներմուծումըՈւկրաինայում հզոր քաղաքական ուժ է ձևավորվելՖուտբոլիստը պատմել է՝ ինչպես է դոպինգը պատահաբար հայտնվել իր օրգանիզմում#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է.Պեսկովը՝ ՈւկրաինայինԴատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել. փաստաբան ՀՀ դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համագործակցության պայմանավորվածություն են ստորագրելReuters. Իրանը և Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի բանակցություններին վերադառնալու հարցըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկում են ունեցելԹիվ 40 երթուղու ավտոբուսի շարժիչի խափանման հետևանքով հրդեհաշիջման համակարգն է գործարկվել․ «Երևանի ավտոբուս»Վենսը անձամբ է հրամանատարների հետ քննարկել Իրանի հետ հակամարտությունըՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի ու հացաբուլկեղենի արտադրամասը կվերսկսի աշխատանքըԶելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման ժամկետըՌուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են պահպանել դիվանագիտական ​​կապերը․ կոնգրեսական ԼունաՆարեկ Կարապետյան․ «Տիգրանաշենը հանձնելով՝ Փաշինյանը Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը»Կոնգրեսական․ Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը Ողջաբերդում հայտնաբերվել են կանեփի թփեր, հրազեն և փամփուշտներ. 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԼուկաշենկոն հայտարարել է Բելառուսում մոբիլիզացիային պատրաստվելու մասինԿրեմլից սկանդալային ուղերձ․ կդառնաք ռուսական միջուկային զենքի թիրախ․ Պեսկով Թրամփը կատակել է, որ հոգնել է քաղաքականությունիցՄահացել է Իտալիայի նախկին արտգործնախարար Էմմա ԲոնինոնՎայքի տարածքում 76-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ձորումԱՄՆ զինվորականների գնահատականները Իրանի հետ պատերազմի վերաբերյալ տարբերվել են Սպիտակ տան հայտարարություններիցԼեհաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն անսպասելի ժամանել են ԿիևԲագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններինՀնդկաստանում BRICS գագաթնաժողովից առաջ փակցվել են Պուտինի դիմանկարով պաստառներ
Ամենադիտված