ԱՄՆ-ի հետ կքննարկենք միայն միջուկային հարցերը․ Իրանի փոխարտգործնախարար
Իրան
ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների իրանական բանակցային խմբի անդամ, Իրանի ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է՝ բանակցությունները պետք է կենտրոնանան երկու հարցի վրա՝ իրանական միջուկային խնդրի և պատժամիջոցների չեղարկման, հաղորդում Է Mehr-ը:
«Մենք կքննարկենք միայն միջուկային հարցերը», - ասել է Ղարիբաբադին: Նա հայտարարել է, որ Իրանը կպահպանի ուրանը և իր միջուկային արդյունաբերությունը հարստացնելու իրավունքը՝ ընդգծելով՝ «այդ հարցերն ընդհանրապես բանակցությունների թեմաներ չեն»:
«Իրանը պատրաստ է հասնել երկու կողմերի համար փոխշահավետ փոխըմբռնման և ազնիվ, հիմնավորված ու երկարաժամկետ համաձայնության», - նշել է Իրանի փոխարտգործնախարարը: Ղարիբաբադին նաև ասել է, որ համաձայնագիրը «չպետք է ձեռք բերվի հիմա, սակայն խախտվի մեկ տարի անց»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան