Թրամփն ինքն է քայաքայում ԱՄՆ տնտեսությունը․ FRB
ԱՄՆ
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը գների աճ կառաջացնեն ԱՄՆ-ում տնտեսության դանդաղեցման և աշխատաշուկայի թուլացման ֆոնին: Այս մասին զգուշացրել է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Ջերոմ Փաուելը, հաղորդում է FRB-ն։
Նրա խոսքով՝ շուկայի վերջին անկայունությունը պայմանավորված է Վաշինգտոնի քաղաքականությամբ, այլ ոչ թե տնտեսության համակարգային ճգնաժամով: Ներմուծման տուրքերը կարող են բարդացնել երկու տոկոս գնաճի նպատակին հասնելը։
«Չնայած երկրի տնտեսության կայունությանը, ԱՄՆ ՀՆԱ-ի աճն արդեն դանդաղել է։ Սակագները կարող են առաջացնել գնաճի ինչպես ժամանակավոր, այնպես էլ երկարատև աճ: Հետևանքները մեղմելու համար խիստ կարևոր է գնաճային սպասումները պահել ցածր մակարդակի», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)