Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Պատմության խեղաթյուրումը և կեղծարարությունը հարված են հայ ժողովրդի ազգային ինքնությանը. Թամարա Վարդանյան

Բլոգոսֆերա
Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը գրում է․
 
«Այսօր Ռուսական Տանը հանդես եկա հանպատրաստից զեկուցմամբ՝ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ» թեմայով։ Ահա հիմնական թեզերս.
 
Պատմությունը հասարակության համախմբող գործոններից է։ Պատմության խեղաթյուրումը և կեղծարարությունը հարված են հայ ժողովրդի ազգային ինքնությանը, փորձ են վերափոխել նրա ավանդական պատկերացումները, վերակառուցել «աշխարհի էթնոքաղաքական պատկերը»։
 
Պատմությունը նույնքան ճշգրիտ գիտություն է, որքան ֆիզիկան, մաթեմատիկան և այլն։ Բայց մենք մշտապես բախվում ենք պատմագիտության վարկաբեկման փորձերին, աղբյուրների նկատմամբ թերահավատություն ներշնչելուն։ Որոշակի արտաքին ուժերի ազդեցությամբ հարցականի տակ են դրվում պատմական աղբյուրների արժանահավատությունը, օրինակ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» կամ այլ հայ պատմիչների գործերը։ Վերանայման են ենթարկվում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայերի բնիկությունը Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը, ներառյալ ազգային հերոս Վարդան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ Հեքիաթներ են հորինվում իբր «հմուտ դիվանագետ» և «իր ժամանակի մեծ հայրենասեր», իսկ իրականում դավաճան Վասակ Սյունու մասին։ Կասկածի տակ է դրվում նույնիսկ Ավարայրի ճակատամարտի պատմական փաստը և այլն։ Ինչ վերաբերում է Օսմանյան Թուրքիայում 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության թեմային, ապա զոհին վերածում են մեղսակցի, անգամ՝ 20-րդ դարի այդ սարսափելի հանցագործության մեղավորի։
 
Հենց այս պահին Արցախում ոչնչացվում են հայկական ճարտարապետական հուշարձանները, դրանց մի մասը «աղվանական» է հռչակվում՝ սա ևս պատմության կոպիտ կեղծման փաստ է։ Ուստի պատմագիտությունը պայքարի ճակատ է՝ նույնքան կարևոր, որքան առաջնագիծը։
 
Անվտանգության հարցը հայերի համար ամենակարևորն է։ Հետխորհրդային շրջանում այն ավանդաբար լուծվել է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի միջոցով։ Սակայն վերջին տարիների աղետալի զարգացումները և, առաջին հերթին, Արցախի կորուստը ռազմավարական ճգնաժամ են առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում։ Դրված է նպատակ՝ վերջնականապես կտրել Հայաստանը Ռուսաստանից և երկիրը հանձնել Թուրքիայի ու Ադրբեջանի լիակատար վերահսկողությանը։ Դրա համար մոգոնվել է քաղաքական հեքիաթ՝ իբր Թուրքիայում ապրող միլիոնավոր «մահմեդական հայերի» կամ «ծպտյալ հայերի» մասին։ Այս փուչ թեզը շրջանառության մեջ դրվեց հատկապես 2008-2009 թթ., երբ սկսվեց այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ հայերի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ մեղմելու նպատակով։ Սահմանը բացելուց հետո թուրքական տարրերը կարող են հեղեղել Հայաստանը՝ ներկայանալով որպես «մահմեդական հայեր»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (տասնյակ մզկիթների բացում և այլն)։ Սա ուղիղ ճանապարհ է Հայաստանի մահմեդականացման - թուրքականացմանը։ Զարմանալին այն է, որ որոշ «փորձագետներ» սկսեցին մտացածին թվեր հրապարակել այս «մահմեդական հայերի» քանակի վերաբերյալ. սկզբում դրանք 500 000 էին, հետո հասան 3, ապա 10 ու 15 միլիոնի։ Հավանաբար, դրանց թիվն աճում էր դրամաշնորհների գումարի ավելացման և քաղաքական պատվերի ընդլանման համընթաց։ Իրականում այդպիսի «հայերի» թիվը ԶՐՈ Է։
 
 Անհրաժեշտ է կտրուկ գնահատական տալ պատմության կեղծումներին և խեղաթյուրումներին։ Պրոֆեսիոնալ պատմաբանները կանգնած են մարտահրավերի առաջ։ Այս սպառնալիքի անտեսումը համազոր է մահվան»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված