Ադրբեջանի մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է. Միրզոյան
Քաղաքական
Եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, թե Հայաստանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, այս դեպքում այդ մտահոգությունների ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստարագրումն է, ոչ թե չստորագրումը, ԱԳՆ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այս պայմանագիրը ստորագրելուց հետո, մեր օրենսդրության պահանջների համաձայն, պետք է անցնի վավերացման գործընթաց։ Առաջին հերթին պետք է դիմենք Սահմանադրական դատարան, որը աշխարհում գոյություն ունեցող միակ մարմինն է, որն իրավասություն ունի մեկնաբանելու մեր Սահմանադրությունը»,-ասաց Միրզոյանը։
Նա նշեց, թե Ադրբեջանին Հայաստանը պետք է ներկայացնի իր փաստարկները, լսի ադրբեջանական կողմին և փորձի լուծում գտնել.
«Մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել։ Եթե կարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում նախարարական մակարդակով կամ վարչապետի և նախագահի մակարդակով նոր հանդիպումների, դա ողջունելի է և կողմ ենք այդպիսի հանդիպումներին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)