Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ» Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո 

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով դատում է հայ գերիներին. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Ստամբուլում

Քաղաքական

ՀՅԴ ներկայացուցիչը Ստամբուլում մասնակցել է Սոցիալիստ ինտերնացիոնալի ժողովներին: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

«Սոցիալիստ ինտերնացիոնալում (Ընկերվար միջազգայնական/ԸՄ) ՀՅԴ ներկայացուցիչ և ԸՄ փոխնախագահ Մարիո Նալբանդյանը 2025 թ․ մայիսի 23-25-ը Ստամբուլում մասնակցել է ԸՄ-ի նախագահության, ֆինանսական և կազմակերպական հանձնաժողովների, ինչպես նաև խորհրդի ժողովներին, որտեղ քննարկվել են ավելի քան հարյուր երկրներից 132 կուսակցություն ընդգրկող կազմակերպությանը վերաբերող հարցեր։ ԸՄ-ի՝ Ստամբուլում գումարված ժողովների հյուրընկալը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր (CHP)։ ԸՄ-ի նախագահության և խորհրդի նիստերը նախագահում էր կազմակերպության նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Մարիո Նալբանդյանը մասնակցեց կազմակերպության բարձրագույն ժողովներին՝ Կոնգրեսների միջև ժամանակահատվածում գործող Խորհրդի մայիսի 24-ի նիստի օրակարգի երկրորդ՝ «Բռնության և բախումների հաղթահարումը, քաղաքացիական անձանց պաշտպանությունը» թեմայի քննարկմանը։

 Մ. Նալբանդյանի ելույթի հիմնական մասը ներկայացնում ենք ստորև․

 «Մեծարգո նախագահություն, սիրելի գործընկերներ այս ժողովի ընթացքում ամենաշատ հնչած բառերը, հավանաբար, եղել են «խաղաղություն», «ժողովրդավարություն», «իրավունք», «մարդու իրավունքներ», որոնք այլ բառերի կողքին ամփոփում են համայն մարդկության ապրումներն այս օրերին։

Ապրումներ ու համատարած վախեր՝ երբ տեսնում ենք, որ աշխարհի հզորները այսօր փորձում են օրենքի փոխարեն հաստատել ուժի գերակայություն։ Այս ժամանակաշրջանը ես կոչում եմ հետ-օրինականության շրջան, երբ երկրի ներսում օրենքները անտեսվում են օրվա իշխանության օգտին, իսկ միջազգային հարաբերություններում ուժը անտեսում է միջազգային օրենքը, միջազգային մարդասիրական իրավունքը, միջազգային կառավարման համակարգի բազմակողմանի կառուցվածքը՝ ձգտելով վերադառնալ կայսրությունների և վասալ պետությունների նոր դարաշրջան։

2023-ի վերջին ամիսներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն, անդրադառնալով 1948 թ․ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիային, ահազանգեց, որ կոնվենցիայի ստորագրումից 75 տարի անց՝ այսօր ցեղասպանության սպառնալիքի տակ են Մյանմայի ռոհինգյաները, Եթովպիայի թիգրայացիները, Սուդանի մասալիթները, Իսրայելի կողմից օկուպացված Գազայում պաղեստինցիները, հայերը Արցախում, որոնց նկատմամբ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք չի ցուցաբերել։

Ադրբեջանի կողմից, որը անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ երաշխավորելու բնիկ ժողովրդի իրավունքները և նրանց արժանապատիվ, անվտանգ և հավաքական վերադարձը։ Ավելին՝ խախտելով միջազգային իրավունքը, Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ գերիներին և կեղծ մեղադրանքներով դատում է նրանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարներին, որոնց շարքում է մեր, ձեր ընկեր Դավիթ Իշխանյանը, որին ծանոթացաք և լսեցիք այս կազմակերպության 2022 թ․ Կոնգրեսի ժամանակ։ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայ ժողովրդի կրոնական և մշակութային ժառանգությունը և հուշակոթողները։

Այս ժողովում տարբեր ելույթների ժամանակ հնչեցին Նաթանյահուի, Լուկաշենկոյի և Ալիևի անունները։ Եվ դա պատահական չէ, որովհետև նրանք ամբողջացնում են միմյանց՝ իրենց կործանարար գործողություններով ներկայացնելով մեր ժամանակների մռայլ կողմը։

Խաղաղության մասին խոսքեր և մաղթանքներ հնչեցին այս ժողովում տարբեր ելույթներով։ Նույնիսկ եղավ ակնարկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են խաղաղության գործընթացի մեջ՝ մի գործընթաց, որի վերաբերյալ ունենք անհամաձայնություններ և հարցականներ, սակայն խաղաղության գաղափարին լրջորեն հավատում ենք։ Թուրքիան հետևում է այդ գործընթացին և Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է այդ պայմանագրի ստորագրումով՝ հավելյալ ճնշում գործադրելով Հայաստանի վրա։ Սակայն տեղին է հիշեցնել, որ Հայաստանը՝ վերանկախացումից ի վեր, 1991 թվականից սկսած, մշտապես ձգտել է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան մերժել է։ Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է նպաստել տարածաշրջանում արդար, տևական և կայուն խաղաղության հաստատմանը, ապա պետք է վերանայի իր պատմությունը և ընդունի իր պատասխանատվությունը 1915-1923 թթ․ Հայոց ցեղասպանության իրագործման մեջ։

Պարտադրված խաղաղությունը ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ կայուն և տևական»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ
Ամենադիտված