Թրամփը պատասխանատվության կենթարկի արդյոք Բայդենին. WP
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չէր կարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում, եթե պատասխանատվություն կրեր ավտոմատ ստորագրման գործով։ Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը, նրա խոսքերը մեջբերում է Washington Post-ը։
«Չգիտեմ՝ կանեի՞ նրա հետ այն, ինչ նա արեց ինձ հետ։ Խնդիրն այն է, որ նա չէր հասկանա, թե ինչ է կատարվում», - նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Բացի այդ, Թրամփը Բայդենին անվանել է պատմության մեջ ամենավատ ԱՄՆ նախագահը և քննադատել է իր մյուս նախորդներին՝ Բարաք Օբամային և Ջորջ Բուշ կրտսերին։ Թրամփը միայն բարձր գնահատական է տվել ինքն իրեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)