Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կորցնում են իրենց արդյունավետությունը. NYT
ԱՄՆ
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք սահմանված պատժամիջոցների ազդեցությունը «սկսում է մարել»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս նոր սահմանափակումներ չի սահմանել, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմը ավելի քան 6200 պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի հետ կապված անձանց, ընկերությունների, նավերի և ինքնաթիռների նկատմամբ։ Այդ ճնշման ազդեցությունն արդեն սկսում է մարել», - հաղորդում է թերթը։
Բայդենի վարչակազմը 2022-2024 թվականներին ամսական միջինում ավելի քան 170 նոր պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի հետ կապված կազմակերպությունների նկատմամբ։ «Միևնույն ժամանակ, Թրամփը դեռևս 2025 թվականին որևէ նոր սահմանափակում չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ»,-հավելում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)