Ալկոհոլի անսովոր հանդուրժողականությունը դարձել է քաղցկեղի առաջին նշանը
Այլ
Մեծ Բրիտանիայում բնակվող 50-ամյա թենիսի մարզիչ Սայմոն Բոուլերը նկատել է, որ անսովոր կերպով հարբում է ընդամենը մեկ բաժակ գինուց։ Ավելի վաղ նա հանգիստ խմում էր ամբողջ շիշը՝ առանց հետևանքների։ Մեկ շաբաթ անց նրա պարանոցին շոշափելի գոյացություն է առաջացել, որը ուղեկցվել է գլխապտույտով ու տեսողության մթագնումով։
Բոուլերը դիմել է բժշկի, որտեղ ախտորոշումը պարզել է մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի երկրորդային ուռուցք։ Շուտով հայտնաբերվել է նաև առաջնային գոյացությունը։ Երկուսն էլ հեռացվել են վիրահատությամբ։
Սակայն ինը ամիս անց քաղցկեղը վերադարձել է։ Բժիշկներն ընդգծում են՝ նույնիսկ առաջին հայացքից աննկատ սիմպտոմները կարող են մահաբեր հիվանդության ազդանշան լինել, գրում է Daily Mail-ը։