Թրամփը շարունակում է զենքի մատակարարումները Ուկրաինային
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումները, այդ թվում՝ Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռները։ Նրա խոսքով՝ նման դադարումը կլիներ «անմարդկային» քայլ ներկայիս պայմաններում։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ The New York Times-ը գրել էր, թե Վաշինգտոնը մի քանի ամսով դադարեցրել է ռազմական մատակարարումները՝ ներառյալ F-16 կործանիչների համար նախատեսված հրթիռներն ու բարձր ճշգրտության զինատեսակները։
Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն արձագանքել էր լուրերին՝ հանդիպելով ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչի հետ Կիևում՝ նախազգուշացնելով, որ ցանկացած ուշացում կարող է խարխլել առաջնագծում իրենց դիրքերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)