Իժևսկում ուկրաինական դրոնների հարվածից տուժել են դեռահասներ
Քաղաքական
Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Իժևսկում տուժել են երկու դեռահաս։ Ինչպես հայտնել է Ուդմուրտիայի առողջապահության նախարար Սերգեյ Բագինը, 17-ամյա երիտասարդը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է Մոսկվա, իսկ մյուս անչափահասը շարունակում է բուժում ստանալ տեղում։
Ըստ վերջին տվյալների՝ Ուդմուրտիայի բուժհաստատություններում մնում են 28 վիրավորներ․ նրանցից երկուսի վիճակը ծանր է, մյուսները՝ միջին և թեթև աստիճանի, հայտնում է Лента.ру-ն։
Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։ Ըստ նախնական տվյալների՝ օգտագործվել են ծանր դասի «Լյուտի» տեսակի դրոններ, ինչի հետևանքով առաջացել է հզոր հրդեհ։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են բնակիչները փախչում մոտեցող անօդաչուի պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)