ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմական մատակարարումները Ուկրաինային
Քաղաքական
ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնության առաքումը այն պահին, երբ բեռների մի մասը արդեն հասել էր Եվրոպա, սակայն դեռ չէր փոխանցվել Կիևին։ Այս մասին հայտնում է NBC՝ վկայակոչելով ՊՆ-ի աղբյուրները։
Ըստ հաղորդման՝ որոշումը կայացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթը՝ մտահոգվելով զինանոցներում եղած զինամթերքի պահուստների ծավալով։ Նա հրահանգել է դադարեցնել մատակարարումները մինչև ամերիկյան զինված ուժերի զինանոցի լրիվ վերահսկողություն իրականացվի։
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին հաստատել էր՝ որոշ տեսակի մատակարարումներ, այդ թվում՝ հակաօդային համալիրներ, դադարեցվել են՝ հաշվի առնելով նաև այլ երկրների կարիքների վերլուծությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)