Ուկրաինային կասկածում են նավթատարների վրա իրականացված դիվերսիաների մեջ
Քաղաքական
Financial Times-ի հրապարակման համաձայն՝ փորձագետները չեն բացառում, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են առնչություն ունենալ նավթատարների վրա մագնիսական ականներով իրականացված հարձակումներին։ Անանուն անվտանգության խորհրդականը պնդել է, որ առաջին վարկածները միանշանակ մատնանշում էին Ուկրաինային։
Միջադեպերի շարքում նշվում են Seacharm, Seajewel, Grace Ferrum և Koala նավթատարները, որոնք պատկանում են հույն և կիպրացի սեփականատերերի։ Վերջին հարձակումը տեղի է ունեցել Լիբիայի ափերի մոտ, երբ վնասվել է Vilamoura նավը, որը Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ներկայացրել է որպես «Ռուսաստանի ստվերային նավատորմի» մաս։
Այնուամենայնիվ, փորձագետները չեն բացառում այլ վարկածներ՝ ներառյալ լիբիացի խմբերի կամ այլ պետությունների ներգրավվածությունը, որոնք ունեն տեխնիկական հնարավորություն և քաղաքական շարժառիթ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)