Հանրային էլեկտրոնային ծառայությունների բաժանորդագրման պայմանագրերի նոր կարգավորումներ. ՀԾԿՀ
Հասարակություն
2025 թվականի հուլիսի 2-ին կայացած նիստում ՀԾԿՀ-ն սահմանեց նոր կարգավորումներ, որը վերաբերում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման բաժանորդային պայմանագրերին։
Սույն թվականի նոյեմբերի 1-ից որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ժամկետի ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում՝ հանրային էլեկտրոնային ծառայություններ մատուցող օպերատորները պետք է պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ բաժանորդներին ծանուցեն պայմանագրի ժամկետի ավարտի և ինքնաբերաբար երկարաձգման պայմանների մասին։
Որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում նախատեսվել է նաև գործողության ժամկետի ինքնաբերաբար երկարաձգումից հետո առնվազն 30 օրվա ընթացքում պայմանագիրը առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնելու բաժանորդների հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)