Թրամփը կոչ է անում Համասին ընդունել «վերջնական առաջարկը» Գազայի 60-օրյա հրադադարի համար
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Իրանի աջակցությունը վայելող Համասին ընդունել իր ներկայացրած «վերջնական առաջարկը»՝ 60-օրյա հրադադարի համար Իսրայելի հետ։ Նա հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած պայմաններին, և այժմ առաջարկը կփոխանցեն Կատարն ու Եգիպտոսը՝ որպես միջնորդներ։
Թրամփը զգուշացրել է, որ Համասի համար սա լավագույն առաջարկն է, և մերժումը միայն կվատթարացնի իրավիճակը։ Նա նշել է, որ պայմանավորվածության շրջանակում կողմերը կաշխատեն պատերազմի վերջնական դադարեցման վրա, հայտնում է Reuters-ը։
Թրամփը նաև հայտնել է, որ երկուշաբթի Վաշինգտոնում հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ շեշտելով, որ լինելու է «շատ կոշտ» հրադադարի հարցում։ Միաժամանակ, Համասը պնդում է, որ պատանդների ազատ արձակման դիմաց պահանջում է պատերազմի ամբողջական դադար, մինչդեռ Իսրայելը խոսում է միայն այն դեպքում խաղաղություն հաստատելու մասին, եթե Համասը զինաթափվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)