Սի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի է Պուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտը Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ Կարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմ Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը «Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը 

ԱԱԾ-ն «հոկտեմբերի 27-ի» նման նախապատրաստվող առնվազն երեք հանցագործություն է բացահայտել. ԵԿՄ

Հայաստանի անկախացման, քաղաքական բազմակարծության, քաղաքացիական իրավունքների ու ազատությունների հռչակման ու կիրառման արդյունքում՝ հայրենիքում վերահաստատվեցին հայկական ավանդական կուսակցություններն ու նրանց գաղափարախոսները: Այս մասին ասված է ԵԿՄ-ի տարածած հայտարարության մեջ:

«Եղեռնից ի վեր, թուրքական իշխանությունների դեմ այդ ուժերից մի քանիսի որդեգրած տեռորի մեթոդներն ու ձևերը, ցավոք, նրանց ձեռամբ սկսեցին կիրառել նաև հայրենի իշխանությունների, նրանց քաղաքական ու ռազմական գործիչների դեմ:
Տապալված կայսրությունից ու քաղաքական թոհ ու բոհից ուշքի եկող մետրոպոլյան իր հերթին, իրենից անկախացած հանրապետություններում սկսել էր կենդանացնել ու գործադրել սովետական КГБ-ի առկա ողջ ցանցն ու նրա զինանոցի ամեն միջոց ու խարդավանք՝ նախկինում ունեցած իր վերահսկողությունը լիակատար վերականգնելու, նրանց առնվազն իր ազդեցության գոտում պահելու համար:

Անկասկած է, որ նորանկախ Հայաստանի անվտանգության և իրավական համակարգերը պատրաստ չէին բախվելու, առավել ևս հակադրվելու նախկին շեֆերի հրահանգներին ու հանձնարարականներին:
Արդյունքում Հայաստանի երրորդ Հանրապետությանը մշտապես ուղեկցել են քաղաքական սպանություններն ու տեռորիստական ակտերը, իշխանության զավթման փորձերը:
Հանրային ու քաղաքական բևեռացված դիսկուրսում դրանք արդարացվում էին «ապազգային» իշխանությունների՝ համազգային շահերի դավաճանությամբ, հետագայում արդեն՝ կեղծված ընտրությունների և ոչ լեգիտիմ իշխանությունների անկոմպետենտությամբ ու արատներով: Յուրաքանչյուր ահաբեկչական ու տեռորիստական ակտից հետո դրանք չէին բացահայտվում կամ էլ լավագույն դեպքում մի քանի «սլաքավարներ» էին կանգնում դատարանի առաջ, մինչդեռ անհրաժեշտ էր բացահայտել այդ հակապետական ծրագրերը մշակողների ու հրահանգավորողների ողջ շղթան՝ սարդոստայնը, որպեսզի վիրահատական միջոցներով հեռացվեին երկիրն ու պետականությունը քայքայող չարորակ այդ ուռուցքը՝ նոր մետաստազները բացառելու համար:

Այնինչ մեր իրավական պրակտիկային հայտնի է դեպք, երբ պատժի կրումից օրինական ուժ ստացած դատական ակտի առկայության պայմաններում (գլխավոր դատախազի ապօրինի որոշմամբ) ազատվել է տեռորիստների մի ողջ խումբ՝ իրադրության փոփոխման արհեստական հիմքով:
Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքը 1999 թվականին ԱԺ ընտրություններում առավել քան համոզիչ հաղթանակ տարավ ժողովրդի մեջ՝ երկրի ապագայի նկատմամբ վստահություն, արդարության հաստատման հույս ու հավատ արթնացրեց:
Վազգեն Սարգսյանի կառավարությունը շատ կարճ ժամանակում զգալի արդյունքներ արձանագրեց:
Սակայն հոկտեմբերի 27-ին մի խումբ տեռորիստներ (Ռ.Քոչարյանը հետո նրանց «ռոմանտիկներ» պիտի անվաներ) ԱԺ դահլիճում վերջ դրեցին Հայաստանի ինքնիշխանության, անկախության ամրապնդման, երկրի ներսում կարգ ու կանոն հաստատելու, երկիրը արագ տեմպերով առաջ մղելու Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի հաստատակամ ընթացքին:

Գլխատվեց «Միասնություն» դաշինքը: Հայաստանը իր որդեգրած ուղուց երկար տարիներ հետ շպրտվեց:

Կարճ ժամանակ անց իրական իշխանության տեր դարձան այլ ուժեր ու անհատներ: Հայաստանում հոկտեմբերի 27-ով սկսված իշխանազավթումը ավարտվեց:
Հոկտեմբերի 27-ից օրեր անց հայտնի ուժերն ու անհատները Նաիրի Հունանյանին ու նրա ոհմակին հերոսներ ու հայրենասերներ էին հռչակում:

Վերջերս էլ նրանցից մեկը հոկտեմբերի 27-ը ժողովրդի «ցասման պոռթկում» էր անվանում և կարծես ահաբեկում, թե նման «պոռթկումները» հիմա էլ է հնարավոր:
Երկրապահը միշտ պահանջատեր է եղել և կա՝ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և մյուս պետական այրերի սպանությունների լիարժեք բացահայտմանը:

Ինչո՞ւ հնարավոր դարձավ հոկտեմբերի 27-ը:

Ինչո՞ւ իրավապահ մարմինները չկանխեցին:

Թե՞ նրանց թողտվությամբ տեռորիստները նախ զենք ու զինամթերք հայթայթեցին և ապա անվտանգ հասան ԱԺ դահլիճ:

Ովքե՞ր էին այդ ոճրագործության կազմակերպիչներն ու պատվիրատուները:
Ունե՞ր հոկտեմբերի 27-ը արտերկրից շահառուներ:
Սրանք հարցեր են, որ մինչ օրս պատասխաններ չունեն:

Ուզում ենք հավատալ, որ ժողովրդի քվեով ընտրված իշխանությունը ու նրա իրավապահ մարմինները կտան այս հարցերի պատասխանները: Առանց հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը շարունակվում է վտանգված մնալ:

Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում ԱԱԾ-ն առնվազն երեք՝ «հոկտեմբերի 27-ի» նման նախապատրաստվող հանցագործություն է բացահայտել:

Ուրեմն կարող են, երբ ցանկանում են:

Փառք ու պատիվ նրանց:

Օրեր առաջ իշխանազավթման նախապատրաստության վերջին դեպքը բացահայտվեց: Տարբեր դերակատարներով իշխանության հեռացման, կառավարությանը անվսատահություն հայտնելու մի քանի անհաջող փորձերից հետո նույն պատվիրատուներն ու նախաձեռնողները հիմա էլ «վայ եկեղեցականի» գլխավորությամբ նոր զինված հեղաշրջում էին նախապատրաստել:

Հայաստանը պատերազմից ու Արցախի կորստից հետո միասնության ու համախմբման անհրաժեշտություն ունի, Հայաստան-Սփյուռք բոլոր ուժերի մեկտեղման կարիք ունի՝ այս անկայուն ու փոփոխվող աշխարհակարգում անվտանգ ու ապահով գոյատևելու համար:

Ժամանակին Սպարապետն ասել է. «Սպասում են մենք իրար միս ուտենք, մեր ու ժողովրդի մեջ հակասությունն այնքան խորանա-խորացնեն, որ Կարմիր բանակի շռնդալից երթը Երևանում դիտվի որպես փրկություն»:

Այսօր, երբ աշխարհը կանգնած է ահռելի մարտահրավերների առաջ՝ քաղաքական լարումներ, ատելության խոսք, ահաբեկչական գործողություններ, յուրաքանչյուր առողջ մտածող մարդ պարտավոր է հարց տալ իրեն՝ ո՞րն է խաղաղության ուղին, ո՞րն է իմ դերը:

Ուշքի եկե՛ք, ժողովուրդ»,- նշված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»
Ամենադիտված