ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ ռազմավարական համագործակցության մակարդակին
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան դիմում է Բաքվին՝ երկկողմ հարաբերությունները վերադարձնելու ռազմավարական դաշնակցային մակարդակին։ Նրա խոսքով՝ այս մոտեցումը հստակ ամրագրված է պաշտոնական փաստաթղթերում։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կողմին ձեռնարկել քայլեր՝ վերադարձնելու պետությունների միջև հարաբերությունների այն մակարդակը, որն անվանվել է ռազմավարական դաշնակցություն», — ասել է Զախարովան մամլո ասուլիսում։
Նա ընդգծել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական ուղիներով և գործընկերության ոգով։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ մեղադրել էր Ուկրաինային՝ Մոսկվա-Բաքու հարաբերությունները խաթարելու նպատակով իրավիճակի միտումնավոր խեղաթյուրման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)