Թրամփը ցույց է տվել Սպիտակ տան սենյակ, որը կապված է Քլինթոն-Լևինսկի սկանդալի հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության սենատորների հետ շրջայցի ժամանակ նրանց ցույց է տվել Սպիտակ տան այն սենյակը, որը 1990-ականներին կապված էր նախագահ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկիի աղմկոտ սկանդալի հետ։ Այս մասին հայտնել է NBC-ի աղբյուրը։
Ըստ նրա՝ այժմ այդ սենյակում տեղակայված է պահեստ՝ լցված MAGA («Դարձնենք Ամերիկան կրկին հզոր») խորհրդանշիկ հագուստով և հուշանվերներով, որոնք Թրամփը նվիրում է այցելուներին։
Հիշեցնենք՝ 1998-1999 թվականներին Քլինթոն-Լևինսկի սկանդալը հանգեցրել էր նախկին նախագահի դեմ իմպիչմենտի գործընթացի, սակայն նա ի վերջո արդարացվեց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)