Պենտագոնի պահեստների ստուգումը Ուկրաինային օգնությունը դադարեցնելու պատրվակ է. WP
ԱՄՆ
ԱՄՆ ռազմական պահեստների վիճակի վերաբերյալ Պենտագոնի գնահատականը կարող է պատրվակ լինել Ուկրաինային օգնությունը դադարեցնելու համար, հաղորդում է The Washington Post-ը։
«Հեգսեթի կողմից Ուկրաինայի վրա բազմիցս կատարված հարձակումները ենթադրում են, որ նա պահեստների գնահատումն օգտագործում է` որպես հարմար քողարկում Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու համար», - թերթը մեջբերում է անանուն ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։
Կիևին օգնությունը դադարեցնելու որոշումը «զայրացրել» է Ուկրաինային աջակցող հանրապետական դաշնակիցներին։ WP-ի տվյալներով՝ սա ընդամենը վերջին օրինակն է այն բանի, թե ինչպես են Հեգսեթի կողմից Ուկրաինայի վերաբերյալ որոշումները «երկկուսակցական քաոս» առաջացնում Կապիտոլիումում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)