Ռուսական բանակը գրավել է Մելովոյը․ Ուկրաինային սպառնում է 50 հազար քմ տարածքի կորուստ
Քաղաքական
Ռուսական ուժերի առաջխաղացումը Խարկովի մարզում նոր մարտավարական հնարավորություններ է ստեղծում, հատկապես Պեչենեժսկի ջրամբարի ուղղությամբ։ Ռազմական վերլուծաբան Միխայիլ Օնուֆրիենկոյի խոսքով՝ Մеловոյ գյուղի վերահսկողությունը լուրջ սպառնալիք է Ուկրաինայի ԶՈւ տեղակայված ստորաբաժանումների համար։
Նրա խոսքով՝ ռուսական բանակը կարողացել է ընդլայնել դիրքերը՝ առանց Օսկոլ գետը անցնելու, ինչը բարդացնում է ուկրաինական անօդաչուների աշխատանքը և բացում է ցամաքային մատակարարման ուղիներ։ Այս փուլում դժվար է կանխատեսել՝ կանցնեն արդյոք ռուսական ուժերը Կուպյանսկի վրա հարձակման, թե կշարժվեն հյուսիս-արևմուտք։
Օնուֆրիենկոն չի բացառում նաև առաջխաղացում դեպի Պեչենեժսկի ջրամբար, ինչը կարող է Ուկրաինային զրկել մինչև 50 հազար քառակուսի կիլոմետր տարածքից։ ՌԴ ՊՆ-ն հուլիսի 3-ին հաստատել է Մելովոյի գրավումը՝ հրապարակելով ռուսական դրոշի տեղադրման կադրեր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)