Ալիևը կրկին անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
«Մեծ նշանակություն ունի նաև Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովումը»,– այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին, որն անցկացվում է օկուպացված Ստեփանակերտում։
«Մենք բարձր ենք գնահատում անցյալ ամիս Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից բանաձևի ընդունումը, որով աջակցություն է հայտնվում Հայաստանից բռնի կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին», - նշել է Ալիևը։
Նա նաև պնդել է, թե իբր Հայաստանն Ադրբեջանին հասցրել է 150 միլիարդ դոլարի վնաս «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակահատվածում»։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին