Թրամփը մտադիր է UFC մենամարտ անցկացնել Սպիտակ տան տարածքում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է UFC մենամարտ անցկացնել Սպիտակ տան տարածքում՝ Ամերիկայի 250-ամյակի միջոցառումների շրջանակում։ Այս մասին նա հայտնել է Այովայում կազմակերպված «America 250» միջոցառման ժամանակ՝ նշելով, որ ազգային տոնին նվիրված միջոցառումներ տեղի կունենան պատմական վայրերում ամբողջ երկրով։
Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիտը հաստատել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ նախագահը «լրջորեն է տրամադրված»։ UFC-ի ներկայացուցիչներն էլ հայտնել են, որ բանակցություններ են ընթանում, սակայն մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Թրամփն ունի երկարամյա կապ UFC-ի և դրա ղեկավար Դեյնա Ուայթի հետ։ Նա բազմիցս մասնակցել է UFC-ի միջոցառումներին և 2025-ին դարձել է առաջին գործող նախագահը, ով ներկա է գտնվել մենամարտի՝ մասնակցելով մարզիկների «walkout»-ին։ Նախագահի այս նախաձեռնությունը կրկին ընդգծում է նրա կապը UFC-ի երկրպագուների և տղամարդկանց ուղղված քաղաքական մեսիջների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)