Նիկոլ Փաշինյանի ասած «կտանեմ, բոլորիդ ԱԱԾ պադվալները կլցնեմ» արդյո՞ք ներգործություն չէ. Դանիելյանը՝ դատախազին
Քաղաքական
Արդյո՞ք ներգործություն չէ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից այն հայտարարությունները, որոնք ուղղված էին ընդդիմությանը, որ կտանեմ, բոլորիդ ԱԱԾ պադվալները կլցնեմ»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ամբիոնի մոտ կանգնած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։
Դանիելյան ը նաև խնդրեց հստակ գնահատական հնչեցնել մյուս հարցի վերաբերյալ. «Արդյոք ներգործություն չէ Փաշինյանի կողմից sms հաղորդագրությունները, մասնավորապես ուղղված ԲԴԽ-ին, այլ ուժային կառույցներին»։
Աննա Վարդապետյանն ասաց, որ հարցը չի վերաբերում միջնորդագրին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)