Գերմանիան հաստատում է ԵՄ 18-րդ պատժամիջոցային փաթեթը Ռուսաստանի դեմ
Քաղաքական
Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Եվրոպական միության 18-րդ պատժամիջոցային փաթեթը Ռուսաստանի դեմ «փաստացի ընդունված է»։ Այդ մասին Reuters-ին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը։
Նրա խոսքով՝ Սլովակիան սկզբում որոշ վերապահումներ ուներ, սակայն վերջին օրերի բանակցությունների արդյունքում դրանք հարթվել են։ Եվրոպական խորհուրդը նախորդ շաբաթ արդեն երկարաձգել էր գործող սահմանափակումների ժամկետը։
Ավելի վաղ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ նոր պատժամիջոցները կվավերացվեն Դանիայի նախագահության ընթացքում՝ որը սկսվել է հուլիսի 1-ից՝ փոխարինելով Լեհաստանին։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին