Պաշտպանության նախարար Հեգսեթը միանձնյա դադարեցրել է ԱՄՆ-ի զինտեխնիկայի մատակարարումը Ուկրաինային
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթն առանց կոնգրեսականների կամ դաշնակիցների հետ համաձայնեցման որոշել է միակողմանի դադարեցնել Ուկրաինային նախատեսված զինտեխնիկայի մատակարարումները։ Այս մասին հայտնում է NBC-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրների։
Ըստ լրատվամիջոցի՝ սա արդեն երրորդ դեպքն է, երբ Հեգսեթը անձամբ դադարեցնում է մատակարարումները․ առաջին երկուսը կատարվել էին փետրվարին և մայիսին, սակայն հետագայում չեղարկվել էին։ Պենտագոնում անցկացված ներքին ստուգումը ցույց է տվել, որ Ուկրաինային օգնության շարունակումը չի սպառնում ԱՄՆ-ի պաշտպանունակությանը։
Նոր դադարեցման որոշումը շոկի է ենթարկել Կոնգրեսի անդամներին, Պետդեպարտամենտի պաշտոնյաներին և եվրոպացի դաշնակիցներին, քանի որ այն կայացվել է առանց նախնական քննարկման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)