Մակրոնը ցանկանում է օրինականացնել գայլերի զանգվածային ոչնչացումը Ֆրանսիայում
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախատեսում է ընդունել օրենք, որը կթույլատրի ավելացնել վայրի գայլերի ոչնչացման ծավալները՝ ֆերմերների հոտերը պաշտպանելու նպատակով։ Այս մասին գրում է Politico։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ գայլերը մտնեն տարածքներ, որտեղ նրանք սպառնալիք են ներկայացնում գյուղատնտեսության համար։ Այդ պատճառով մենք պետք է, մեղմ ասած, ազատվենք դրանց զգալի մասից», — նշել է Մակրոնը։ Նա նաև արձագանքել է հնարավոր քննադատությանը՝ խորհուրդ տալով այն մարդկանց, ովքեր օրենքներ են գրում առանց նման պայմաններում ապրելու փորձի, երկու գիշեր անցկացնել գայլերով կամ արջերով բնակեցված վայրերում։
Եվրամիությունն արդեն 2024-ի դեկտեմբերին նվազեցրել էր գայլերի պահպանման կարգավիճակը՝ արձագանքելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի պոնիի վրա հարձակման միջադեպին։ Նոր կանոններով գայլերի վրա որսը թույլատրվում է ԵՄ տարածքում 2025-ի մարտից։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին