Իտալացի վերլուծաբանն ընդգծել է Զելենսկու չորս ռազմավարական սխալները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձել է երկրի ղեկավար՝ չունենալով պատկերացում միջազգային քաղաքականության մասին։ Այս մասին գրել է իտալացի վերլուծաբան Ալեսանդրո Օրսինին Il Fatto Quotidiano-ում։
Նրա խոսքով՝ Զելենսկու առաջին սխալը հենց քաղաքական փորձի բացակայությունն էր։ Երկրորդը՝ նա չհասկացավ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կախված է կոնկրետ նախագահի առաջնահերթություններից։
Օրսինին նաև ընդգծել է, որ Զելենսկին թերագնահատել է ինչպես Ռուսաստանի ռազմական ներուժը, այնպես էլ Մոսկվայի դաշնակցությունը Չինաստանի հետ, ինչը զգալի ազդեցություն ունի գլոբալ բալանսի վրա։ Վերջին շրջանում միջազգային մամուլում աճել է Ուկրաինայի հեռանկարների վերաբերյալ պեսիմիստական գնահատականների թիվը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)