Ֆրանսիայի ԱԳ նախարարը բարկացել է Ուկրաինայի վերաբերյալ սադրիչ հարցից
Քաղաքական
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բառոն սուր արձագանքել է Ուկրաինայի աջակցության վերաբերյալ հարցին՝ հնչեցված Էքս-ան-Պրովանսի տնտեսական համաժողովում։ Լսարանից մեկը հարցրել է՝ արդյո՞ք Փարիզի աջակցությունը համարվում է աջակցություն «նեոնացիստական կառավարությանն», հիշեցնելով Կիևում Ստեփան Բանդերայի անունով փողոցների անվանումը։
Բառոն ընդհատել է հարց տվողին՝ հայտարարելով․ «Մի փոքր հարգանք՝ ուկրաինական հերոսական դիմադրությանը, որը պայքարում է իր ազատության և մեր անվտանգության համար»։
Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում քննադատել էր Ֆրանսիա-Բրիտանիա նախաձեռնած «կոալիցիան», որը աջակցում է Ուկրաինային՝ անվանելով այն «սեփական ակումբ Կիևի բարեկամների համար», գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)