Սավչենկոն հերքել է իր գերեվարման մասին լուրերը՝ տեսանյութով հանդես գալով համացանցում
Քաղաքական
Ուկրաինացի նախկին օդաչու և Ռադայի նախկին պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով ժամանակին Ռուսաստանում էր բանտարկված և հետագայում ներում ստացել Վլադիմիր Պուտինի կողմից, հերքել է իր գերեվարման մասին լուրերը։ Նա տեսանյութ է հրապարակել Facebook-ում՝ հայտարարելով, որ ողջ է և ազատ։
Տեսանյութում Սավչենկոն զինվորական համազգեստով խոսում է աղյուսե պատի ֆոնին՝ նշելով․ «Գերեվարված չեմ։ Ազատ եմ, ողջ եմ ու պայքարում եմ ուկրաինացիների ազատության համար»։ Նա ներկայում ծառայում է որպես Տարածքային պաշտպանության ուժերի 105-րդ բրիգադի հրամանատար։
Սավչենկոյի գերեվարման մասին ավելի վաղ հայտարարել էր ուկրաինացի լրագրող Վսևոլոդ Ֆիլիմոնենկոն՝ նշելով, թե նրա ղեկավարած ստորաբաժանումը շրջափակման մեջ է հայտնվել Սինկովկա գյուղի մոտ՝ ռուսական հրետակոծության հետևանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)