Ուկրաինական հարված Շեբեկինոյում․ կա երկու վիրավոր, մեկն՝ ծանր վիճակում
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են արտադրական օբյեկտի Շեբեկինո քաղաքում՝ Ռուսաստանի Բելգորոդի շրջանում։ Տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկվել է հրդեհ, ինչի մասին հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Ըստ Գլադկովի՝ երկու մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց՝ ծանր վիճակով, իսկ երկրորդին օգնություն են ցուցաբերել տեղում, և նա բուժումը կշարունակի ամբուլատոր կարգով, գրում է Лента.ру-ն։
Հրշեջ ծառայությունները շարունակում են կրակի մարման աշխատանքները, Բելգորոդից կազմակերպվել է լրացուցիչ ջրամատակարարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)