Թրամփը սպառնում է մաքսատուրքերով մինչև 70%՝ աշխարհի տասնյակ երկրների համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 9-ին ավարտվում է ապրիլին հայտարարած մաքսային «հետաձգման» ժամկետը, և հաջորդող օրերին իր վարչակազմը մաքսային նոր դրույքաչափերի մասին ծանուցումներ կուղարկի շուրջ մեկ տասնյակ երկրների։ Թրամփի խոսքով՝ նոր մաքսատուրքերը կարող են հասնել մինչև 70%-ի, իսկ ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից։
Թե որ երկրները կհայտնվեն այդ ցանկում, դեռևս հստակ չէ, սակայն Թրամփը նախկինում քննադատել էր ԵՄ-ին և Ճապոնիային «կոշտ բանակցային դիրքի» համար։ Միևնույն ժամանակ, վարչակազմը նշում է, որ բանակցությունների պատրաստակամություն ցուցաբերող երկրների համար հնարավոր են ժամկետային մեղմացումներ։
Մինչ այժմ ԱՄՆ-ն միայն Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Վիետնամի հետ է ստորագրել առանձին շրջանակային համաձայնագրեր։ Մյուս երկրների մեծ մասի համար դեռ չեն ձևավորվել փոխհամաձայնեցված պայմանագրեր, իսկ Թրամփը խոստանում է առաջիկա օրերին «պարզապես ասել, թե որքան պիտի վճարեն, եթե ուզում են առևտուր անել ԱՄՆ-ում», փոխանցում է CNN-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)