Պենտագոնի որոշումը զենքի մատակարարումների կասեցման մասին զայրացրել է ԱՄՆ Կոնգրեսին
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթի որոշումը՝ դադարեցնել Ուկրաինային որոշ տեսակի զինամթերքի մատակարարումները, դժգոհություն է առաջացրել Կոնգրեսում։ The Washington Post-ի փոխանցմամբ՝ հատկապես բողոքել են Ուկրաինային աջակցող հանրապետական կոնգրեսականները։
Թե ովքեր են դժգոհ անդամները, աղբյուրը չի բացահայտում, սակայն նշել է, որ այս որոշումը Կապիտոլիումում առաջացրել է երկկուսակցական խառնաշփոթ։ Դա դիտվում է որպես Պենտագոնի գործողությունների շարունակական մտահոգիչ դրսևորում։
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախօրեին նշել էր, որ հասկանում է Վաշինգտոնի՝ սեփական ռազմական պահուստները պահպանելու ցանկությունը, սակայն հորդորել է ցուցաբերել ճկունություն Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)