«Գերան» տեսակի դռոնների հարվածները կարող են հասնել օրական 1000-ի. Ուկրաինա
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի հրամանատար Ռոբերտ Բրովդին զգուշացրել է, որ ռուսական «Գերան» տեսակի քամիկաձե անօդաչու սարքերի հարձակումները Ուկրաինայի վրա կարող են կտրուկ աճել՝ հասնելով օրական հազար միավորի։ Նրա խոսքով՝ այս կանխատեսումը հիմնված է սառը վերլուծությամբ ստացված հետախուզական տվյալների վրա։
Բրովդին հավելել է, որ Ուկրաինայի զինուժում արդեն ներդրվել է առցանց համակարգ՝ բոլոր անօդաչու առաքելությունների հաշվառման և վերահսկման համար, ինչը օգնում է համակարգված հակազդման կազմակերպմանը, գրում է Лента.ру-ն։
Հիշեցնենք՝ հուլիսի 3-ից 4-ի գիշերը Ռուսաստանը կիրառել էր ռեկորդային թվով՝ 330 «Գերան» տեսակի անօդաչու սարք՝ մեկ օրվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)