ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագրի կնքման հավանականությունը 50% է. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի կնքման հավանականությունը 50% է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Թրամփի՝ նա մտադիր է հուլիսի 27-ին Շոտլանդիայում քննարկել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագիրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
«Կարծում եմ՝ մենք լավ հնարավորություն ունենք Եվրամիության հետ՝ 50-ից 50։ Դա շատ է», - կիսվել է ամերիկացի նախագահը։
Նա հավելել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման հարցում կան վիճելի հարցեր՝ գուցե մոտ 20 վիճելի հարց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)