Մեսսին որակազրկվել է MLS-ի մեկ խաղով
Սպորտ
«Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսին, ինչպես նաև իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան, որակազրկվել են MLS-ի մեկ խաղով՝ «Բոլոր աստղերի խաղը» բաց թողնելու համար։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։
MLS-ի և Մեքսիկայի առաջնության աստղերի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին։ Մեսսին և Ալբան ընդգրկվել են թիմում՝ երկրպագուների քվեարկության շնորհիվ, բայց հրաժարվել են մասնակցել։ Խաղացողները բժշկական պատճառներ չունեին, ուստի լիգան որակազրկել է նրանց «Ցինցինատիի» դեմ խաղից։
Մեսսին MLS-ի վերջին յոթ խաղերում խփել է վեց դուբլ։ 2025 թվականի հուլիսի 10-ին արգենտինացին դարձավ MLS-ի պատմության մեջ առաջին խաղացողը, որը դուբլ է խփել առնվազն չորս անընդմեջ խաղում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)